Ամերիկյան NASA-ն շնորհավորել է Չինաստանին՝ Կարմիր մոլորակ մարսագնաց իջեցնելու առթիվ

17:54, 15 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան NASA-ի գիտական հարցերով փոխտնօրեն Թոմաս Ցուրբուհենը շնորհավորել է Չինաստանին՝ չինական մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա բարեհաջող վայրէջք կատարելու փաստի առթիվ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Ցուրբուհենը հույս է հայտնել, որ այս քայլով չինական կողմը մեծ ներդրում կունենա Մարսի հետազոտման գործում:

Չինական «Տյանվեն» մարսագնացը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Մարսագնացի առաքելությունը Մարսի մակերևույթի ու ենթամակերևութային շերտի կազմի ու կառուցվածքի, կլիմայի ուսումնասիրությունն ու սառույցի որոնումներն են:

Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, ով վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա:


© 2009 ARMENPRESS.am