Կարապետյանը կմասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությանը

22:02, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը ևս վարկանիշային միավոր է տալիս Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությունը կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսիս 6-13-ը: Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 2148 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am