Ռոնալդուն կարող է վերադառնալ «Սպորտինգ»

10:34, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է առաջիկայում միանալ «Սպորտինգ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է պորտուգալական Cuatro-ն: Ըստ պարբերականի, Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել 30 միլիոն տարեկան աշխատավարձից՝ նորից Պորտուգալիայում հանդես գալու համար:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:

36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայումբազմաթիվ այլ պարգևների է արժանացել: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am