Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին  

14:14, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: «Ուկրաինայի միջազգային գավաթ-2021» մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի եզրափակիչի մասնակից Գագիկ Խաչիկյանը, երիտասարդներ (տղաներ) Քութաիսիի գավաթակիր Համլետ Մանուկյանը, մեծահասակներ (աղջիկներ) Աննա Գրիգորյանը:

Մրցաշարը կկայանա մայիսի 22-23-ին:


© 2009 ARMENPRESS.am