Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո տեղի կունենա ԱԽ նիստ

11:18, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան:  


© 2009 ARMENPRESS.am