Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:38, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ միասին մայիսի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

[gallery id= 64696]

© 2009 ARMENPRESS.am