Երրորդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

21:13, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ մայիսի 11-ին անցկացվել են  գործնական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները վարպետորեն իրականացրել են առաջադրված խնդիրները և հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի կրակակետերն ու նշանակետերը։

           


© 2009 ARMENPRESS.am