Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը

20:06, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Համաձայն որոշման՝  հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը:


© 2009 ARMENPRESS.am