Թոմ Քրուզը ի նշան բողոքի վերադարձրել է «Ոսկե գլոբուսի» երեք պարգեւները

16:34, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Քրուզը Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիային Է վերադարձրել «Ոսկե գլոբուսի» երեք պարգեւները՝ ի նշան բողոքի մրցանակի ժյուրիի կազմի ոչ բավարար բազմազանության դեմ: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանին մոտ կանգնած մի աղբյուրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քրուզը «Ոսկե գլոբուս» Է ստացել 1990 թվականին «լավագույն դերասան» անվանակարգում՝ «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմում վետերան Ռոն Քովիքի դերի համար եւ 1997 թվականին՝ «Ջերի Մագուայեր» ֆիլմի համար: Եվս մեկ մրցանակ դերասանն ստացել Է 2000 թվականին «Մագնոլիա» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Մինչդեռ NBC հեռուստաալիքը նույնպես երկուշաբթի օրը հայտարարել Է, որ չի հեռարձակելու մրցանակաբաշխության արարողությունը 2022 թվականին, որպեսզի կազմակերպիչներին ժամանակ տա լուծելու խնդիրները: Իրադրությունը ծավալվում Է այն բանի ֆոնին, որ «Ոսկե գլոբուսի» ժյուրիի կազմում այժմ ոչ մի աֆրոամերիկացի չկա, իսկ Los Angeles Times թերթն ավելի վաղ ուշադրություն Է դարձրել նրա աշխատանքում Էթիկական խնդիրների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am