ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում

11:42, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատավորների՝ մայիսի 7-ին հրավիրված ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից, ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:

Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:

Ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը։

 


© 2009 ARMENPRESS.am