Իսրայելի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 2-ին

16:44, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կնեսետի խոսնակ Յարիվ Լեւինը որոշել Է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի ունենան հունիսի 2-ի չորեքշաբթի օրը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան Կնեսետի պլենումում գաղտնի քվեարկության միջոցով»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Որպես թեկնածու ընտրություններին մասնակցության դիմումներիը հնարարավոր Է տալ մինչեւ մայիսի 19-ը»,- հավելել են մամուլի ծառայությունում: Նախագահի թեկնածուին կարող Է առաջադրել սոսկ առնվազն 10 գործող խորհրդարանականներից բաղկացած խումբը: Պետության ղեկավարն ընտրվում Է Կնեսետում գաղտնի քվեարկությամբ, հաղթանակի համար հավակնորդը պետք Է ստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Խորհրդարանում կա ընդամենը 120 պատգամավոր: Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ժամկետը լրանում Է հուլիսի 9-ին: Ըստ օրենքի նրա հաջորդի ընտրությունները պետք Է անցկացվեն մինչեւ այդ օրը 30 օրից ոչ ուշ: Իսրայելում սահմանված Է նախագահի լիազորությունների յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Նախագահին պաշտոնից հեռացնել կարող Է միայն խորհրդարանը, եթե պաշտոնզրկման համար քվեարկի պատգամավորների երեք քառորդը: Իսրայելի նախագահն օրենքով Կնեսետի պատգամավորներից մեկին հաձնարարում Է կազմել կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ինչպես նաեւ կատարում Է ներկայացուցչական պարտականություններ, ստորագրում Է ընդունված օրենեքները եւ ունի ներման իրավունք: Օրենքի համաձայն՝ նա գտնվում Է քաղաքականությունից դուրս եւ ներկայացնում Է երկրի բոլոր քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am