Մարուքյանն ընտրությանը նախկին իշխանության մասնակցելն անուղղակի աջակցություն է համարում Փաշինյանին

12:02, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցեն նախկին իշխանության ներկայացուցիչները, դա անուղղակի աջակցություն կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Ես ասել եմ, որ, եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է դուրս գան գործընթացից: Որովհետև հեղափոխությունը նոր է եղել ու, եթե ժողովուրդը տեսնի իրենց ակտիվ մասնակցությունը, այդ իմաստով աջակցելու են Նիկոլ Փաշինյանին: Դա նաև կարող եք տեսնել հարցումների արդյունքներով»,- ասաց Մարուքյանը:

Հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու մասին հայտարարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքով՝ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ դաշինքով:


© 2009 ARMENPRESS.am