Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել

17:37, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով  զբոսաշրջիկների երկու խումբ մնացել է ձյան տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի Սավոյա շրջանի իշխանությունները:

Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ներկայացուցիչներ, երկու ուղղաթիռ, հատուկ վարժեցված շներ:

Նախնական տվյալների համաձայն՝ չորս մարդ մահացել է:

 


© 2009 ARMENPRESS.am