Ուկրաինայում զինվորականները 2 ԱԹՍ են խոցել

16:12, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մայիսի սկզբից ի վեր խոցվել է 2 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ը, այս մասին հայտնել են «Միացյալ ուժերի գործողության» շտաբի ֆեյսբուքյան էջում:

«Մայիսի 3-ին, Նովոլուգանսկից ոչ հեռու, զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարք: Դրանում եղել են ռուսական արտադրության բաղադրիչներ։ Մայիսի 6-ին, Գրանիտնովոյի մերձակայքում, թիրախավորվել է Տախիոն տիպի անօդաչու թռչող սարք, որն արտադրված է Ռուսաստանում ԱԹՍ-ներ արտադրող «Իժմաշ» ՍՊԸ-ի կողմից։ Այն գտնվում է ՌԴ ցամաքային զորքերի սպառազինության մեջ:


© 2009 ARMENPRESS.am