Կյանքից հեռացել է «Vans» բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը

16:05, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 91-րդ տարում մահացել է սպորտային հագուստի և կոշիկի «Vans» բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ընկերության «Ինստագրամ»-ի էջը:

«Vans-ը մեծ ցավով հայտնում է իր համահիմնադիր Փոլ Վան Դորենի մահվան մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

View this post on Instagram

A post shared by vans (@vans)


© 2009 ARMENPRESS.am