Որսագողության նպատակով հանդամասում գտնվող Շատինի բնակիչը փորձել է սպանել արջին ու վնասվածք ստացել

15:16, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին մայիսի 7-ին, ժամը 06:20-ին, հաղորդում էր ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայնտում են ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի և լրատվության վարչությունից:

«Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05:30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է»,- նշում են ՀՀ ոստիկանությունից:

Գյուղացուն օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am