Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից

13:35, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Կադապա շրջանում քարհանքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել, մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Times of India»-ին:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ հանքի աշխատակիցները փորձել են պայթուցիկ սարքը տեղադրել գրանիտե մեծ անցքի մեջ: Սարքը պայթել է, և 10 աշխատակիցներ տեղում մահացել են:

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես նշում է թերթը` հնարավոր է, որ քարհանքում աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան թույլտվության:


© 2009 ARMENPRESS.am