Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում

11:00, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների վտանգի պատճառով ավելի քան 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը:

Փրկարար ծառայության աշխատակիցները հորդառատ անձրևների գոտուց էվակուացրել են 1800 բնակչի: Օդերևութաբանական ծառայությունները հայտնել են, որ որոշ գետերի մակարդակը բարձրացել է 1-6 մետրով:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ խոշոր ջրամբարների տարածքներից ու ցածրադիր վայրերից:

 


© 2009 ARMENPRESS.am