Պատմության հետագծով 

10:40, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը։

-1992 թ. մայիսի 8-ին արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերն սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։

-1851 թ. մայիսի 8-ին ծնվել է Եղիա Տեմիրճիպաշյանը՝ արեւմտահայ արձակագիր, բանաստեղծ (մահ.՝ 1908 թ.)։

-1492 թ. մայիսի 8-ին Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը Ժաննա դ՚Արկի գլխավորությամբ ազատագրում է Օռլեանը։

-1541 թ. մայիսի 8-ին իսպանացի ծովագնաց եւ կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոն հայտնագործեց Միսիսիպի գետը։

-1880 թ. մայիսի 8-ին մահացել է Գյուստավ Ֆլոբերը՝ ֆրանսիացի գրող, «Տիկին Բովարի» նշանավոր վեպի հեղինակը (ծնվ.՝ 1821 թ.)։

-1902 թ. մայիսի 8-ին Մարտինիկա կղզում Մոն Պելե լեռան հրաբխային ժայթքման հետեւանքով մահացավ ավելի քան 20 000 մարդ։

-1903 թ. մայիսի 8-ին մահացել է Պոլ Գոգենը՝ ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ (ծնվ.՝ 1848 թ.)։

-1945 թ. մայիսի 8-ին հաստատվեց ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։

-1713 թ. մայիսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ:

-Մայիսի 8-ը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրն է:

 

Հիշարժան փաստեր

-Մեր մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքի մկաններն են:

-Ձեր աչքերը ձեր ծննդյան օրից մնում են անփոփոխ, իսկ ականջներն ու քիթը շարունակում են աճել:

-Ամբողջ կյանքում, միջին հաշվով, մենք տեսնում ենք մոտավորապես 24 միլիոն տարբեր պատկերներ:

-Պատկերները, որոնք աչքը ուղարկում է մեր գլխուղեղ, իրականում շրջված են:

-Աչքերը ծանրաբեռնում են ուղեղը բոլոր օրգաններից շատ:

-Ամեն մի թարթիչ ապրում է 5 ամիս:

-Շիզոֆրենիան կարելի է ախտորոշել 98,3 տոկոս ճշտությամբ, աչքերի շարժման պարզ թեստի օգնությամբ:

-Գոյություն ունեն մարդու աչքի համար չափազանց բարդ գույներ: Դրանց անվանում են՝ «անհնարին գույներ»:

-Աչքի բիբերը լայնանում են 45 տոկոսով, երբ մենք տեսնում ենք նրան, ում սիրում ենք:

-Դուք երբեք չեք կարող փռշտալ բաց աչքերով:

-Մեր աչքերը կարող են տարբերել գորշ գույնի ավելի քան 500 երանգ:

-Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 միլիոն բջիջ, եւ դրանք բոլորն էլ լույսի հանդեպ զգայուն են:

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am