Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

17:49, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Պատգամավորները հորդորել են գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարեւորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել է,  որ պատվաստումից հետո բոլորին տրվում են հետպատվաստումային ցուցումներ:

«Եթե ջերմությունը բարձրանա կամ անսովոր վիճակ առաջանա, անպայման պետք է կապ հաստատել բժշկի հետ»,- նշել է Սահակյանն ու ընդգծել, որ պատվաստումը հարյուր տոկոսով կանխում է մահը եւ հիվանդության բարդությունները:

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ:

 


© 2009 ARMENPRESS.am