Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1547-ով

14:57, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթաքում ավելացել Է 1547-ով, մահացել Է 18 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 319 հազար 266 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 1131 մարդ, համավարակի սկսվելուց ի վեր ապաքինվել Է 298 հազար 807 հիվանդ: Մահացել Է 4245 մարդ:

Մեկ օրում կատարվել Է 25 հազար 541 թեստ, այդ թվում՝ 14 հազար 212-ը՝ հակագենի եւ 11 հազար 329-ը՝ ՊՇՌ-թեստ:

Պատվաստում Է ստացել 54 հազար 687 քաղաքացի, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3089 մարդ:

Ախտահարման ցուցանիշը մեկ օրում 6,06 տոկոս Է, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,66 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 6,76 տոկոս:

Ներկայում կարանտինային պայմաններում գտնվում Է 69, ստացիոնարներում՝ 4354, քովիդ-հյուրանոցներում՝ 759 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժան Է տեղափոխվել այլ երկրներից:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am