Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն

15:44, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ավելացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն 2 միլիարդ 942 միլիոն դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին փոքրաթիվ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության համար:

«Ինչպես նաև այդ միջոցները կուղղվեն Արմավիրի Արևիկ համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր  մանկապարտեզի կառուցման ու 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզներ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար»,- ասաց Վահրամ Դումանյանը:


© 2009 ARMENPRESS.am