ԵՄ-ն կքննարկի ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի ներգրավման հարցը ռազմական շարժունակության նախագծին

14:01, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 27 երկրների պաշտպանության նախարարները մայիսի 6-ի նիստում կքննարկեն ռազմական շարժունակության բարելավման նախագծին Միության կազմի մեջ չմտնող երեկրների անդամակցման հարցը: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Աննեգրետ Քրամպ Կարենբաուերը ԵՄ-ի երկրների՝ իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը Բրյուսել ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք որակական ցատկ կկատարենք այն հարցում, ինչը վերաբերում Է ռազմական շարժունակությանը, եւ հոգ կտանենք, որ Եվրոպայում զորքերը կարողանան տեղաշարժվել՝ չնայած սահմաններին»,- ամել Է նա: «Դա շատ կերեւոր թեմա Է ոչ միայն Եվրամիության, այլեւ ՆԱՏՕ-ի համար: Մենք առաջին անգամ ենք տեսնում այն պետությունների մասնակցությունը, որոնք չեն մտնում ԵՄ-ի կամի մեջ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Նորվեգիան եւ Կանադան, PESCO եվրոպական նախագծին (Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության ռազմական ծրագիր – ծանոթ. խմբ.)»,- կարծում Է Քրամպ Կարենբաուերը: «Ամենից առաջ Գերմանիայի համար դա առանձնահատուկ հանգամանք Է»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ ԳԴՀ-ն դեռ ԵՄ-ում իր նախագահության շրջանում ակտիվ ջանքեր Է գործադրել, որպեսզի դա հնարավոր լինի:

«Մենք դրանում տեսնում ենք եւս մեկ մեծ քայլ անդրատլանտյան կապերի եւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ամրապնդման գործում»,- ասել Է Քրամպ Կարենբաուերը: Ռազմական շարժունակության ծրագիրը կոչված Է պարզեցնելու ընթացակարգերը Եվրոպայի երկրների միջեւ զորքերի տեղափոխման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am