Ազգային ժողովը շարունակում է նիստը. ՈՒՂԻՂ

10:01, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա կքննարկեն «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև մի շարք օրինագծեր:


© 2009 ARMENPRESS.am