Երևանի Հյուսիսային պողոտայում տեղակայվել է կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային խումբ

14:25, 5 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:

© 2009 ARMENPRESS.am