Լուկաշենկոն 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է կոչումներից

19:51, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել,  որով 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է զինվորական ու հատուկ կոչումներից՝ «զրպարտչական» գործողությունների պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ ուժային կառույցների զինծառայողներն ու աշխատակիցները, այդ թվում  պահեստայինները և թոշակառուները, կարող են զրկվել ռազմական կոչումներից երկրի ղեկավարի որոշմամբ:   

«Երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի սրման ընթացքում`այն ապակայունացնելու համար, առանձին զինծառայողներ և աշխատողներ հասարակության մեջ բողոքի տրամադրություններ էին բորբոքում, կազմակերպում և մասնակցում էին չթույլատրված իրադարձությունների, համացանցում տեղադրում էին ծայրահեղական նյութեր, արմատական գործողությունների կոչ անում, հրապարակում անձնական պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալները, մեղադրանքներ, վիրավորանքներ և սպառնալիքներ նրանց հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am