Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար

14:47, 4 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը. 
«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը:
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: 
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

© 2009 ARMENPRESS.am