Չերչեսովը Արսեն Զախարյանին ընդգրկել է Եվրո-2020-ին նախապատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում  

12:36, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու 5 ֆուտբոլիստ, այդ թվում և Արսեն Զախարյանը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sports.ru-ն: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքով նախապատրաստվում են Եվրոպայի առաջիկա առաջնության` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո»-ում: 17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:


© 2009 ARMENPRESS.am