ՉԼ «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ կիսաեզրափակիչ խաղից առաջ

09:25, 4 Մայիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա կիսաեզրափակչի պատասխան «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերի առաջին խաղում հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին 2:1 հաշվով: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքով պատասխան այս հանդիպումը նույն բարդությունն ունի, ինչ առաջին խաղն էր` անկախ գրանցած արդյունքի: «Քաղաքայինները» չգիտեն, թե ինչպես կվարվի ՊՍԺ-ն:

Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կարծիքով ֆուտբոլում մեծ դեր ունի հավատը: Թեպետ թիմը ճնշման ներքո է, սակայն ամեն ինչ անելու է դրական հաշիվ գրանցելու համար:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 


© 2009 ARMENPRESS.am