ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու ԱՄՆ-ի պլանների մասին

17:14, 2 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխանակել ձերբակալվածներին, դրա շրջանակներում Թեհրանը Վաշինգտոնին կփոխանցի լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի։  Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է ապասառեցնել իրանական 7 մլրդ դոլար ակտիվներ։


© 2009 ARMENPRESS.am