Շվեդիայում ոստիկանությունը ցրել է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցը

17:59, 1 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստոկհոլմի իրավապահ մարմինները մայիսի 14-ին ցրել են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքացիների կազմակերպած ցույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի հարյուր անձինք նշել են, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն իրականում խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ստոկհոլմում բողոքի խոշոր ակցիաներ էին կազմակերպվել մարտի 6-ին և 20-ին: Դրանցից առաջինի ժամանակ իրավապահների գործողություններից տուժել էր վեց մարդ:

 


© 2009 ARMENPRESS.am