Իրաքի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:08, 1 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:


© 2009 ARMENPRESS.am