Մանկական երկաթուղու թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
10:22, 30 Ապրիլ, 2021ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը:
[gallery id= 64633]
© 2009 ARMENPRESS.am