Էդուարդ Մարկարովը այսուհետ կաշխատի «Նոա»-ում

15:52, 29 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը այսուհետև կաշխատի «Նոա» ֆուտբոլային ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Փորձառու և մասնագիտական խորհուրդներով մեր նախագահին կօգնի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը՝ հանդես գալով որպես խորհրդատու:

Էդուարդ Մարկարովը եղել է լեգենդար «Արարատ»-ի կազմում և երեւանյան թիմի հետ դարձել  ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել ԽՍՀՄ գավաթին»:

 


© 2009 ARMENPRESS.am