Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի

12:33, 29 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի՝ Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նախարարի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անելու, եթե մինչև տարեվերջ խոստացած երկնիշ տնտեսական աճը չապահովվի, ինչին Քերոբյանը պատասխանեց.  «Հրաժարական եմ տալու»:

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020թ. նոյեմբերի 26-ին: Նա 2021թ. երկնիշ տնտեսական աճ արձանագրելու հնարավորության մասին խոսել է նշանակումից անմիջապես հետո: Հայաստանում 2020թ. նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5 տոկոսով: 


© 2009 ARMENPRESS.am