Ռուսաստանը բժշկական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան

14:16, 28 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջիկա օրերին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շտապ չվերթով բուժօգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան՝ կորոնավիրուսի հակազդելու համար: Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից որոշում Է ընդունվել՝ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջեւ բարեկամության եւ առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով եւ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության կտրուկ աճի դեմ պայքարի նպատակներով Ռուսաստանի ԱԻՆ-ի շտապ չվերթով Հնդկաստան ուղարկել բուժօգնության խոշոր խմբաքանակ, ներառյալ թթվածնային խտարարներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր եւ դեղամիջոցներ»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշվում Է, որ «վերը նշված օգնության առաքումը պլանավորված Է առաջիկա օրերին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am