Արամ Գուգարացը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

12:08, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ Արամ Գուգարացը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Գուգարացին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am