Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում ներկա է գտնվել Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

15:06, 25 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ս. Գայանե վանքում Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին և հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է ամերիկահայ հայտնի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին։


© 2009 ARMENPRESS.am