Ֆրանսիան միշտ պայքարելու է ժխտողականության, ատելության և բռնության դեմ. Էմանուել Մակրոն

17:38, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը մենք երբեք չենք մոռանա: Մենք միշտ պայքարելու ենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդները ընդմիշտ կապված են»:


© 2009 ARMENPRESS.am