Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16:43, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին  ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ապրիլի 24-ին  ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am