Մեր ցանկությունն է կենդանի պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Արգենտինայի անվտանգության նախարար

16:04, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական Հանրապետության անվտանգության նախարար Սաբինա ֆրեդերիկն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության տարելիցը: 106  տարի առաջ հազարավոր հայեր   զոհվեցին դատապարտելի  իրադարձությունների հետևանքով։ Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել Արգենտինայի հայ համայնքին,   իմ   համերաշխությունը՝   նրանց   որպես պետության ներկայացուցիչ, և արտահայտել մեր ցանկությունը  կենդանի պահելու այս Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն:


© 2009 ARMENPRESS.am