Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում  

15:58, 23 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ըմբիշները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8  եզրափակիչի մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Բելառուսից Սոսլան Դաուրովի նկատմամբ: Հաջորդիվ հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Տալեհ Մամադովը:

77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը պարտություն կրեց հենց մեկնարկում` զիջելով Թուրքիայից Յունուս Բասարին՝ 0: 9:   

Ավելի ուշ կգոտեմարտի  55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը, ով ուժերը կչափի թուրք Էքրեմ Օզթուրքի հետ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 7 մարզիկ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ)։


© 2009 ARMENPRESS.am