Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը կհնչեն՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի

12:08, 23 Ապրիլ, 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

© 2009 ARMENPRESS.am