ԱԺ փոխնախագահն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

16:30, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանը ևս կարևորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը: 

 


© 2009 ARMENPRESS.am