ԱՄԷ-ն պարտավորվել է մինչև 2030 թվականը կրճատել արտանետումների ամբողջ տնտեսությունը

16:03, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հարցազրույց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն․ Ահլամ Ռաշիդ ալ Սալամիի հետ։

Տիկին ալ Սալամի, այսօր աշխարհը նշում է «Երկրի օրը» և այդ օրվան ընդառաջ բազմաթիվ միջազգային հարթակներում ևս մեկ անգամ ընդգծվում է կլիմայի փոփոխության և դրա ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄԷ-ն այս մասով։

Արաբական Միացյալ Էմիրություններն աշխարհագրորեն տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ ջերմաստիճանը տարվա կտրվածքով ծայրահեղ թվերի է հասնում, իսկ քաղցրահամ ջուրը շատ կարևոր և թանկարժեք ռեսուրս է։ Այդպիսով կլիմայի փոփոխությունը մեզ համար երկար ժամանակ է, ինչ դիտարկվում է որպես շատ լուրջ մարտահրավեր, որը հաղթահարելու համար պետք է աշխատենք միջազգային համայնքի հետ համախմբված։  

Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններն ԱՄԷ-ն միշտ էլ դիտարկել է որպես հնարավորություն նախ մեր տնտեսությունը զարգացնելու և դիվերսիֆիկացնելու, գիտության և հմտությունների զարգացման և մեր երիտասարդների համար  աշխատատեղերի ստեղծման համար, ինչպես նաև այս գլոբալ խնդրի համար գործնական լուծումներ գտնելու համար։

Ի՞նչպես է ԱՄԷ-ն աջակցում կլիմայական փոփոխություններին ուղղված համաշխարհային գործողություներին և ի՞նչ ներդրում ունի այս ոլորտում։

Ցանկանում եմ նշել, որ ԱՄԷ-ն Արաբական ծոցի երկրներից առաջինն է ստորագրել  և վավերացրել 2016 թվականին Փարիզում ստորագրված  պայմանագիրը, որով հանձն է առնում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կլիմայի փոփոխության ուղղությամբ։

Փարիզի համաձայնագրի երկարաժամկետ նպատակների իրականացման հիմքում ընկած են Ազգային որոշված ներդրումները /NDC/, որոնք ներկայացնում են յուրաքանչյուր երկրի կողմից արտանետումները նվազեցնելու և կլիմայի փոփոխությանն ուղղված ջանքերը:

ԱՄԷ-ի կողմից վերջերս ընդունված Ազգային որոշված ներդրումը մեզ դարձնում է տարածաշրջանի առաջին երկիրը, որը պարտավորվել է մինչև 2030 թվականը կրճատել արտանետումների ամբողջ տնտեսությունը, իսկ ԱՄԷ Ազգային որոշված երկրորդ ներդրումը ներառում է ջերմոցային գազերի արտանետումների ուժեղացված կրճատում 23,5%-ով մինչ 2030 թվականը: Այսպիսով ակնկալվում է, որ այս նպատակը կհասնի արտանետումների բացարձակ նվազեցման` շուրջ 70 միլիոն տոննայի չափով:

Բնապահպանները հաճախ նշում են, որ վերականգնվող էներգիային անցումը կարող է մեծապես բարելավել այսօրվա կլիմայական մարտահրավերները։ ԱՄԷ-ն տիրապետում է նավթի հսկայական պաշարների, ի՞նչ դիրքորոշում ունի այս դեպքում ձեր երկիրը վերականգնվող էներգիայի վերաբերյալ։ 

Վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնումը կլիմայի մեղմացմանն ուղղված գործողությունների հիմնական բաղադրիչն է, և պետական-մասնավոր ֆինանսավորման օգտագործումը կարող է կարևոր նշանակություն ունենալ կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար:

Դեռ տասնհինգ տարի առաջ մենք ԱՄԷ-ում ներդրումները սկսեցինք ուղղել դեպի վերականգնվող էներգիայի ոլորտ, քանի որ հասկացանք, որ սպասվում է  էներգիայի փոփոխություն, և  մեր հայացքն ուղղեցինք դեպի նորագույն տեխնոլոգիաները, որոնք ժամանակի ընթացքում դարձան  կայուն և հաջող ձեռնարկություններ:

Այսօր մենք շահագործում ենք աշխարհի երեք ամենամեծ և ամենացածր ծախսերով արևային կայանները:

ԱՄԷ-ն նաև 400 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն և արտոնյալ վարկեր է հատկացրել վերականգնվող էներգիայի նախագծերի համար, ներառյալ 100 միլիոն դոլար՝ 27 կղզի- պետություններ ներմուծելու համար:

Նորարարության տեսանկյունից մենք նաև ակտիվորեն ուսումնասիրում ենք ջրածինը՝ որպես զրոյական ածխածնային վառելիք, որն ներկայումս ունի սահմանափակ շուկա, բայց մենք կարծում ենք, որ այն կարող է առաջիկա քսան տարիների ընթացքում էներգետիկ համակարգում զգալի դեր ունենալ:

Ի՞նչ եք կարծում կլիմայի փոփոխության նպատակներին հասնելու համար ուրիշ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։

Աճող կարծիք կա, որ կլիմայական փոփոխություններին ուղղված նպատակներին հնարավոր չէ հասնել առանց ածխածնի գրավման տեխնոլոգիաների լայն կիրառման:

2016թ․-ին մենք կառուցեցինք արդյունաբերական մասշտաբով տարածաշրջանի առաջին ածխածնի գրավման օգտագործման և պահեստավորման օբյեկտը: Հինգ տարի անց դա մեր տարածաշրջանի ամենամեծ կառույցն է, որը ներկայումս գրավում է 800,000 տոննա ածխաթթու գազ և նախատեսում է ընդլայնել վեց անգամ մինչև 2030 թվականը:

Կլիմայական փոփոխությունների տեսանկյունից հավասարապես կարևոր մեղմման միջոցը կլինի բնության վրա հիմնված ածխածնի փոխակերպումը, այդ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում ԱՄԷ-ի մանգրենի ծառերի ընդլայնման գործում:

Մանգրենի ծառերն ունեն երեք կարևոր նշանակություն․ կանխում են էրոզիան ափամերձ տարածքներում, խթանում են կենսաբազմազանությունը և կլանում են շատ ավելի ածխածին, քան անձրևային անտառները:

Արդեն իսկ տնկված միլիոնավոր մանգրենի ծառերից բացի, մենք ակնկալում ենք 30 միլիոնից ավելի ծառեր տնկել մինչև 2030-ը:

Ամփոփելով մեր զրույցը՝ կցանկանայի իմանալ արդյո՞ք ԱՄԷ-ն պատրաստակամ է այս ոլորտում համագործակցել և հաջող փորձի փոխանակում իրականացնել նաև հայաստանյան գործընկերների հետ։

ԱՄԷ-ն այս տարի նշում է իր Ոսկե հոբելյանական 50 տարին, և մենք մեզ համարում ենք երիտասարդ երկիր` լուսավոր հայացքներով` հիմնված այն գաղափարի վրա, որ գործընկերությունն առաջընթացի և գլոբալ խնդիրների լուծման բանալին է:

Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք աշխատել մեր ընկերների և դաշնակիցների հետ` հաստատելով, որ 2021թ.-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը /COP 26-ը/ և՛ քաղաքական, և՛ գործնական հաջողություն է, քանի որ ճիշտ ինչպես COVID-19-ի դեպքում, կլիմայի մարտահրավերներից ոչ մի երկիր ապահովագրված  չէ։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն


© 2009 ARMENPRESS.am