Ինդոնեզական սուզանավը զորավարժությունների ժամանակ կորել է Բալիի մերձակայքում

16:09, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կար, ապրիլի 21-ին կորել Է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ինդոնեզիայի զինվորական հրամանատարությանը:

Խոսքը գերմանական արտադրության KRI Nanggala-402 սուզանավի մասին Է: Նա մասնակցում Էր Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում անցկացվող զորավարժություններին, երբ դադարեց կապի դուրս գալ:

Ինդոնեզիայի իշխանություններն օգնություն են խնդրել Ավստրալիայի եւ Սինգապուրի պաշտպանության նախարարություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am