Լիլիթ Մակունցն ու Գագիկ Ջհանգիրյանը քննարկել են ԱԺ նիստերի օրակարգում դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման հարցը

14:10, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիլիթ Մակունցի գրասենյակից:

Քննարկվել է ԱԺ առաջիկա հերթական նիստերից մեկի օրակարգում ընդգրկել դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման մասին հարցը:

Այս քայլով լուծում է ստանում կենսաթոշակի մեկնող դատավորների պատշաճ հատուցման խնդիրը:


© 2009 ARMENPRESS.am