Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը

10:37, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:


© 2009 ARMENPRESS.am