Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Լիբանանի պատվիրակությունը

17:40, 20 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը ժամանել է Երևան ՝ ներկայացնելու Լիբանանի նախագահ Միշել Աունին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան NNA-ն:

Նախարար Օհանյանին ուղեկցում է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Օհանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը:

Քննարկվել են սպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ շեշտադրելով սպորտային գործունեության կարևորությունը և դրա նշանակալի դերը երիտասարդների կյանքում:

 


© 2009 ARMENPRESS.am