Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

22:14, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Տորինո»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 22 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: 

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Թիմն ունի 54 միավոր: Առաջատարը 74 միավորով «Ինտեր»-ն է:


© 2009 ARMENPRESS.am